Բլոգի մասին

img_20180122_135703Հեքիաթասաց բլոգը բացեցինք այն ժամանակ, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ յոթնօրյա հարսանեկան ծեսի մեջ ենք: Շուտով կրթահամալիրում մե՜ծ տոնախմբություն է լինելու: Մենք էլ որոշեցինք հեքիաթներ հորինել, որոնց միջոցով ներկայացնենք հարսանեկան և ընդհանրապես հայկական հետաքրքիր և յուրօրինակ ավանդույթները:
Որոշեցինք նաև հետագայում հեքիաթային մրցույթներ-խաղեր կազմակերպել, հաղթողների հեքիաթները նույնպես կտեղադրվեն մեր այս հեքիաթային բլոգում:

Լիլիթ Արևշատյան, Լալա Հովհաննիսյան
Էջի լուսանկարը՝ Անի Հովհաննիսյանի